ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը ավետման տոնի առիթով

Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը ավետման տոնի առիթով
07.04.2018 | 11:12

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն ենք հղում մեր մայրերին, քույրերին և մայրության բերկրանքին սպասող կանանց:


Զատկական սրբարար և շնորհանորոգ այս օրերին տոնախմբում ենք Սուրբ Ավետման պանծալի հիշատակը՝ մեր Սուրբ Եկեղեցիների խորաններից խնդրելով Աստվածածին Սուրբ Կույսի բարեխոսությունը մեր ողջ ժողովրդի և մասնավորապես մայրության ուրախությանը սպասող կանանց համար: Երկու հազար տարի առաջ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Մայրը Տիրոջ հրեշտակից խոնարհաբար ընդունեց մարդկության Փրկչին ծնունդ տալու աստվածային պատգամը՝ ասելով. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը»: Սուրբ Կույսի աստվածասիրության, Տիրոջ հանդեպ աներեր հավատքի բարի օրինակն ունենալով՝ պատմության ընթացքին մեր մայրերն ու քույրերը չեն ընկրկել դժվարությունների առաջ և Աստվածամոր պես ընդունել են Տիրոջ աղախինը լինելու մեծ օրհնությունը:


Մեր մայրերն իրենց քաջարի զավակներին մշտապես սնել ու կրթել են իրենց սիրո մեջ շաղախած հավատքով, հայրենասիրությամբ, արիությամբ և անձնազոհությամբ:
Սիրելի մայրեր և քույրեր, Ավետման տոնի բարի լուրը մեր սրտերում՝ աղոթք ենք վերառաքում առ բարին Աստված, որպեսզի Երկնավորը իր օրհնության ներքո պահպանի ձեզ և ձեր զավակներին քաջառողջ ու երջանիկ: Մեր մաղթանքն է, որ Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ առ մեր Տերը հավատի և նվիրվածության, ընտանիքի և հայրենիքի հանդեպ ձեր սիրո ջերմությամբ հասակ առնեն մեր ժողովրդի զավակները:


Թող Տերը առատացնի ձեր շնորհները և օրհնի ու պահապան լինի ձեզ ձեր կյանքի բոլոր օրերում: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհներն ու սերը թող լինեն ամենքիդ հետ. ամեն:

Դիտվել է՝ 1447

Մեկնաբանություններ